Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավարևելյան մասում։ Նրա հարավում Միջերկրական ծովն է, հյուսիսում՝ Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնաշղթան։ Նրա կենտրոնական մասով հոսում են Սարոս (այժմ՝ Սեյհան), Ջեյհան և այլ գետեր, որոնք սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից։ Կիլիկիան անմիջապես հարևան է պատմական Հայաստանի գավառներին՝ սահմանակցում է Փոքր Հայքին։
Կիլիկիան վաղնջական ժամանակներից բնակեցված է եղել հայերով, խեթերով, հուրիներով, հույներով, ասորիներով և սեմական այլ ժողովուրդներով։ Այս ժողովուրդներին, առաջին հերթին՝ հույներին է վերագրվում Կիլիկիայի բաժանումը երեք խոշոր հատվածների՝ Լեռնային Կիլիկիա, Դաշտային Կիլիկիա և Բլրոտ Կիլիկիա։ ԹԵՄԱ 2; Կիլիկայի խոշոր քաղաքները; Խոշոր քաղաքներից էին Տարսոնը, Ադանան, Զեյթունը, Սիսը, Այասը։ Վերջինս գտնվում էր Սարոս գետի երկու ափերին՝ համանուն Այասի ծոցում։ Կիլիկիայի թագավորության գոյության դարաշրջանում և դրանից հետո այն կոչվում էր Հայկական ծոց (այժմ՝ Իսքենդերունի ծոց, թուրքերեն՝ İskenderun Körfezi)։ Այժմ Ադանա քաղաքը Թուրքիայի խոշորագույն քաղաքներից է, թվով չորրորդը՝ Ստամբուլից (հունարեն՝ Κωνσταντινούπολις, Կոնստանդինուպոլիս), մայրաքաղաք Անկարայից (հունարեն՝ Άγκυρα, նախկին Անգորա) և Իզմիրից հետո (հունարեն՝ Σμύρνη, Զմյուռնիա)։ Արևմտյան հատվածում Անթալիայի ծովածոցն է՝ համանուն նավահանգստով, իսկ արևելքում՝ Իսքենդերուն ռազմական նավահանգիստը (հունարեն՝ Αλεξανδρέττα, Ալեքսանդրետտա)։ Թուրքիայի կազմի մեջ է մտնում նաև հնագույն քաղաքներից Անտիոքը հուն․՝ Ἀντιόχεια, ասորերեն՝ ܐܢܛܝܘܟܝܐ), որն այժմ վերանվանվել է Անթաքյա (թուրքերեն՝ Antakya), որը Սիրիայից, Ալեքսանդրետի շրջանի հետ 1923 թվականին Ֆրանսիան բռնակցել էր Թուրքիային։ ԹԵՄԱ 3։ Հայերը Կիլիկիայում։ Մ.թ.ա. 84 թվականին Դաշտային Կիլիկիան մտնում է Տիգրան Մեծի հայկական աշխարհակալ տերության կազմի մեջ։ Շուտով հայոց թագավորը կործանում է Արևելքի ժողովուրդներին բռնությամբ զավթած այդ կայսրությունը։ Մյուս կողմից, նա թուլացրել էր Պարթևական թագավորությանը։ Սակայն այս իրավիճակը երկար չի տևում և տարածաշրջանում հայտնվում է նոր բռնապետական կայսրություն։ Արտաշատի պայմանագրի համաձայն, մ.թ.ա. 66 թվականին Կիլիկիան անցում է Հռոմի հանրապետությանը և նրա կազմում մնում շուրջ կես հազարամյակ։ 395 թվականին, Հռոմեական կայսրության բաժանման հետևանքով, Կիլիկիան հայտնվում է Բյուզանդիայի կազմի մեջ։ Հետագայում այն դառնում է կռվախնձոր արաբների և Բյուզանդիայի միջև, մինչև 965 թվականին Նիկեփորոս Փոկաս կայսրն այն վերջնականապես ազատագրում է մուսուլմանների լծից։ ԹԵՄԱ 4։ Հայոց թագավորության հաստատումը Կիլիկիայում։ Թագավորության և Ռուբինյան արքայատան հիմնադիրը Լևոն Բ Մեծագործն է (1198–1219 թթ.): 1196 թ-ին խաչակրաց նոր արշավանքի ժամանակ Գերմանիայի զորքերի առաջնորդ Լյուբեցկի Կոնրադ արքեպիսկոպոս ծիրանավորը Հայնրիխ VI կայսեր հանձնարարությամբ Լևոն Բ-ին օծել է Հայոց թագավոր: Լևոն Բ-ի թագադրումը (1198 թ.) դիտվել է որպես քաղաքական մեծ իրադարձություն՝ Հայոց կործանված թագավորության վերականգնում: Նրա օրոք թագավորության սահմանները տարածվել են Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովեզերքից հասել Տավրոսի ու Անտիտավրոսի լեռները: Բուն Կիլիկիայից բացի՝ թագավորության մեջ մտել են Պամփիլիան, Իսավրիան, Լիկանիան, Կադառնիան։ ԹԵՄԱ 5։ Կիլիկայի պետական կարգը։
- Դասախոս: Նարե Այնազյան