• Ծանոթացնել դասագրքի ճանապարհային քարտեզին և կիրառված պայմանանշաններին,

• Ձևավորել իրեն և շրջապատողներին ճանաչել , բն թագրել և գնահատել կարողություններ,

• Ձևավորել ունկնդրածի կամ ընթերցածի վերաբերյալ հույզերն մտքերը խոսքի, ինչպես նաև ժեստերի, դիմախաղի, մարﬓի լեզվի ﬕջոցով արտահայտելու կարողություններ,

• Զարգացնել հասկանալով կարդալու կարողությունը,

• Ձևավորել ընթերցածի, լսածի, տեսածի, զգացածի, իրեն հետաքրքրող հարցերի մասին հարցեր տալու կարողություններ,

• Զարգացնել հարցը հասկանալ և պատասխանելու կարոությունները,

• Զարգացնել տեքստի բովանդակության և նկարազարդման կապը տեսնելու կարողությունը,

• Զարգացնել բանավոր և գրավոր խոսքը, հարստացնելու բառապաշարը,

• Խորացնել է-ե, օ-ո ձայնավորների ուղղագրության և ուղղախոսության մասին ունեցած գիտելիքները,

• Ձևավորել անսովոր հարցերում և առաջադրանքներում կողﬓորոշվելու և ոչ ստանդարտ լուծուﬓեր տալու կարողություններ,

• Խրախուսել և խթանել մարդկանց և շրջապատի նկատմամբ ուշադիր և հոգատար վերաբերմունքը,

• Նպաստել խմբում աշխատելու, համագործակցելու կարողությունների զարգացմանը։