Հայաստան (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն), դեպի ծով ելք չունեցող պետություն Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի սահմանագիծը համարվող Հարավկովկասյան տարածաշրջանում։ Աշխարհագրորեն տեղակայված է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, իսկ արևմուտքում՝ Թուրքիային։ Հայաստանը զբաղեցնում է 29 743 կմ² տարածք և ունի 3 միլիոն բնակչություն։ Մայրաքաղաքը Երևանն է, պետական լեզուն՝ հայերենը, բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում է քրիստոնեություն ։ Վարչականորեն հանրապետությունը բաժանված է 10 մարզերի, որոնք էլ իրենց հերթին կազմված են տեղական ինքնակառավարմամբ օժտված համայնքներից։ Տարածքի չափերով ամենամեծը Գեղարքունիքի մարզն է, որի սահմանների մեջ էլ ներառված է Սևանա լիճը, որը շուրջ 5000 կմ² ավազանի չափերով զբաղեցնում է Հանրապետության տարածքի շուրջ մեկ վեցերորդը։ Հայաստանի մյուս խոշոր քաղաքների թվում են Գյումրին, Վանաձորը և Էջմիածինը։
- Учитель: Վիոլետա Կոստանդյան