ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ 9 ՀՆԱՐ
Ձևավորող գնահատումն օգնում է ուսուցչին ընթացիկ արդյունքների հիման վրա նախանշել իր և սովորողների քայլերը: Ուսուցչի քայլերի ճշգրտումը և զարգացնող առաջադրանքների կիրառումը օգնում են բարելավել սովորողների ձեռքբերումները:
Դասի յուրաքանչյուր փուլում ուսուցիչը ժամանակ առ ժամանակ հարցերի, դիտարկումների միջոցով պետք է ստուգի, թե արդյոք սովորողները չեն շեղվել նախատեսված նպատակներին տանող ուղուց:
Այս դասընթացում ներկայացված են մի քանի հնարներ, որոնք կօգնեն սովորողներին և ուսուցիչներին՝ ձեռքբերումները, դժվարությունները ու բացթողումները բացահայտելու, անհրաժեշտ ճշգրտումներ անելու, առաջադրանքները հնարավորինս հասկանալի դարձնելու և անսխալ կատարելու համար:
Այս հնարները լավ միջոց են նաև սովորողների ինքնուրույն աշխատանքը խթանելու, ինչպես նաև կազմակերպելու ինքնագնահատում և փոխադարձ գնահատում։
- Դասախոս: Նաիրա Զեյնալյան