Ողջույն ,սիրելի մասնակից

Դուք ընդգրկվել եք <<Հինգ քայլերով դասի պլանավորում>> դասընթացին։

Միասին կաշխատենք մոտ չորս շաբաթ,կունենանք հանդիպումներ և քննարկումներ։

Մաղթում եմ հաճելի և եռանդուն աշխատանքային ընթացք։

Դաընթացի հեղինակ և վարող ՝ Լիլիթ Մայիլյան

Ուսումնական գործընթացում դասերի պլանների ստեղծումը կարևոր քայլ է ուսումնական նպատակները նախանշելու և իրականացնելու համար: Ունենալ հստակ սահմանված դասի պլան՝ նշանակում է ունենալ հստակ և մանրամասն ռազմավարություն՝ ուսումնական ծրագիրը սովորողներին ճիշտ և կազմակերպված ձևով մատուցելու, ինչպես նաև նախանշված նպատակներին հասնելու համար:

Շատ ուսուցիչներ թե նախկինում և թե այժմ ապավինում  են դասերի թղթային պլանավորորմանը: Այժմ թվային գործիքներն ավելի դյուրին են դարձնում գործընթացը՝ առաջարկելով նորագույն տեխնոլոգիական լուծումներ: Առաջարկվող տարբերակները բազմազան են և դասավանդողներին՝ իրենց կարիքներից ելներով, տրված է առցանց գործիքի ընտրության լայն հնարավորություն։ Առցանց պլանավորման ճիշտ ընտրված գործիքը կհեշտացնի ամենօրյա աշխատանքային օրակարգը, ինչն էլ վերջնարդյունքում կհանգեցնի ուսումնական գործընթացի  արդյունավետ կազմակերպմանն ու կրթության որակի բարձրացմանը։

Ուսումնական գործընթացի պլանավորումը ներառում է ոչ միայն տվյալ դասի բովանդակության նախնական մշակումը, այլ նաև դպրոցում տվյալ օրվա ամբողջ գործընթացի կազմակերպումն ու համակարգումը. դասի պլաններ, տնային առաջադրանքներ, հանդիպումներ, հավաքներ և այլն: Կազմակերպչական գործիքները հեշտացնում են ուսուցիչների պլանավորման աշխատանքները ոչ միայն օրվա, այլ նաև շաբաթների և ամիսների կտրվածքով:

Այսօր տարբեր հավելվածներ և հարթակներ առաջարկում են դասերի առցանց պլանավորման տարբեր մոտեցումներ և լուծումներ։ 

Այս դասընթացի շրջանակներում կուսումնասիրենք դասի պլանավորումը հինգ քայլերով