Ողջույն ,սիրելի մասնակից
Դուք ընդգրկվել եք <<Հինգ քայլերով դասի պլանավորում>> դասընթացին։
Միասին կաշխատենք մոտ չորս շաբաթ,կունենանք հանդիպումներ և քննարկումներ։
Մաղթում եմ հաճելի և եռանդուն աշխատանքային ընթացք։
Դաընթացի հեղինակ և վարող ՝ Լիլիթ Մայիլյան
Ուսումնական գործընթացում դասերի պլանների ստեղծումը կարևոր քայլ է ուսումնական նպատակները նախանշելու և իրականացնելու համար: Ունենալ հստակ սահմանված դասի պլան՝ նշանակում է ունենալ հստակ և մանրամասն ռազմավարություն՝ ուսումնական ծրագիրը սովորողներին ճիշտ և կազմակերպված ձևով մատուցելու, ինչպես նաև նախանշված նպատակներին հասնելու համար:
Շատ ուսուցիչներ թե նախկինում և թե այժմ ապավինում են դասերի թղթային պլանավորորմանը: Այժմ թվային գործիքներն ավելի դյուրին են դարձնում գործընթացը՝ առաջարկելով նորագույն տեխնոլոգիական լուծումներ: Առաջարկվող տարբերակները բազմազան են և դասավանդողներին՝ իրենց կարիքներից ելներով, տրված է առցանց գործիքի ընտրության լայն հնարավորություն։ Առցանց պլանավորման ճիշտ ընտրված գործիքը կհեշտացնի ամենօրյա աշխատանքային օրակարգը, ինչն էլ վերջնարդյունքում կհանգեցնի ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանն ու կրթության որակի բարձրացմանը։
Ուսումնական գործընթացի պլանավորումը ներառում է ոչ միայն տվյալ դասի բովանդակության նախնական մշակումը, այլ նաև դպրոցում տվյալ օրվա ամբողջ գործընթացի կազմակերպումն ու համակարգումը. դասի պլաններ, տնային առաջադրանքներ, հանդիպումներ, հավաքներ և այլն: Կազմակերպչական գործիքները հեշտացնում են ուսուցիչների պլանավորման աշխատանքները ոչ միայն օրվա, այլ նաև շաբաթների և ամիսների կտրվածքով:
Այսօր տարբեր հավելվածներ և հարթակներ առաջարկում են դասերի առցանց պլանավորման տարբեր մոտեցումներ և լուծումներ։
Այս դասընթացի շրջանակներում կուսումնասիրենք դասի պլանավորումը հինգ քայլերով
- Учитель: Լիլիթ Մայիլյան