Բաց թողնել հիմնական բովանդակությունը

                                                                         Ներածություն

Հեքիաթ, բանահյուսական ժանր, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Հեքիաթը բանահյուսության ժանրերից է, որտեղ հերոսները և դեպքերը պատկերված են չափազանցված կամ այլաբանորեն, հաճախ էլ՝ հրաշապատում ձևերով[1]։ Համաշխարհային բանագիտության մեջ տարբեր տեսություններ ու կարծիքներ կան հեքիաթի ծագման ու ձևավորման վերաբերյալ։ Հեքիաթը կարճ պատմություն է՝ ավելի հաճախ բանահյուսական կերպարներով, ինչպիսիք են թզուկները, էլֆերըփերիները, հսկաները, գնոմները, գոբլիններըջրահարսերըտրոլներըմիաեղջյուրները կամ վհուկները, հեքիաթներում հաճախ հանդիպում է կախարդանք կամ մոգություն։ Հեքիաթները հաճախ շփոթվում են այլ բանահյուսական նմանատիպ ժանրերի հետ, օր՝ լեգենդները, առասպելները ՝վերջիններիս ներառած պատմություններում սովորաբար առկա է ճշմարտության նշույլ։ Հեքիաթների մեջ ժողովուրդն արտահայտում է իր նվիրական երազանքներն ու ձգտումները։

     Բոլոր երեխաները սիրում են հեքիաթներ լսել և կարդալ։Հեքիաթի բովանդակության հոտաքրքրաշարժությունը ,դեպքեր զարգացման հաջորդականությունը ,հերոսների բնավորության գծերի պարզությունը,հաճախակի կրկնվող սկիզբն ու բազմաթիվ արտահայտությունները,հաճելի ավարտը,մատչելի գաղափարն ու ենթատեքստը հեշտացնում են նրա ընթերցումն ու դարձնում ցանկալի։Այդ է պատճառը ,որ թե մեծերը և թե փոքրերը միևնույն հեքիաթը կարդում են բազմիցս՝ամեն անգամ նրանում հայտնաբերելով նորը,ուսանելին  ,գրավիչն ու հետաքրքիրը։

     Հեքիաթը ունի դաստիարակչական հզոր արժեք ,բարոյական արժեքավոր սկզբունքներ։Հեքիաթը միաժամանակ բանավոր կապակցված խոսքի զարգացման արդյունավետ միջոց է։

Հեքիաթների մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը, ինչպես՝ «Լինում է, չի լինում», «Կար չկար», «Ժուկով ժամանակով», «Ժամանակով», «Չգիտեմ ո՛ր երկրում, ո՛ր թագավորության մեջ»։

Վերջաբանի համար էլ հատուկ արտահայտություններ կան, ինչպես՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ», «Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին»։

Հեքիաթների հեղինակը ժողովուրդն է։ Նա է ստեղծել դրանք, ինչպես առասպելնելները, էպոսը, առածները։ Դա եղել է շատ հին ժամանակներում։Հեքիաթները լինում են երեք տեսակ՝

  Իրապատում

  Հրաշապատում

  Կենդանական



                                ՀՐԱՇԱՊԱՏՈՒՄ

Հրաշապատում հեքիաթներում պատկերվում է բարի ուժերը մարմնավորող հերոսների պայքարը չար ուժերի՝ դևերի, կախարդների, վհուկների, վիշապների դեմ։ Դեպքերը տեղի են ունենում ստորերկրյա թագավորությունում, երևակայական աշխարհներում, այլ աշխարհներում, որտեղ անհավատալին դառնում է իրական։ Հերոսներին օգնում են ձին, թռչունը, բարի պառավը կամ իմաստուն ծերունին։ Բոլոր հեքիաթների մեջ չարի և բարու պայքար կա, և այդ պայքարը միշտ ավարտվում է բարի ուժերի հաղթանակով:

                            

                     LadyBlog.am | Ամեն ինչ կանանց համար                                 ԻՐԱՊԱՏՈՒՄ

Իրապատում հեքիաթներն արտացոլում են ժողովրդի կյանքը, մարդկային վսեմ ձգտումները, հալածվածների և ճնշվածների ճակատագիրը, ծաղրվում են ժողովրդին կեղեքողները, մարդկային զանազան արատներ։ Կենդանական հեքիաթներում անձնավորվում են տարբեր կենդանիներ, պատկերվում են նրանց առանձին հատկություններն ու վարքը։ Կենդանիների (օրինակ՝ գայլի, աղվեսի, արջի, կկվի, բվի, օձի, առյուծի և այլն) միջոցով այլաբանորեն ներկայացվում են մարդկային որոշակի հատկանիշներ՝ ինչպես չարությունը, խորամանկությունը, նախանձը, ագահությունը, ժլատությունը, մեծամտությունը, այնպես էլ բարությունը, անձնազոհությունը, վեհանձնությունը, ազնվությունը, հավատարմությունը, իմաստնությունը և այլն։ Հեքիաթներին բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը։ Հեքիաթներում հաճախ են իրար խառնվում իրականն ու երևակայականը։ Հեքիաթները հիմնականում արձակ են, հազվադեպ՝ նաև չափածո։ Դրանց մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը՝ «Լինում է, չի լինում», «Կար, չկար», «Ժուկով-ժամանակով», «Չգիտեմ՝ որ երկրում, որ թագավորությունում», ինչպես նաև նույն վերջաբանը՝ «Երկնքից երեք խնձոր է ընկնում…», «Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին>>։

                                     հեքիաթներ Նոր H H – Petak

                                 
                                                               ԿԵՆԴԱՆԱԿԱՆ

Կենդանական հեքիաթներում անձնավորվում են տարբեր կենդանիներ, պատկերվում են նրանց առանձին հատկություններն ու վարքը: Կենդանիների (օրինակ՝ գայլի, աղվեսի, արջի, կկվի, բվի, օձի, առյուծի և այլն) միջոցով այլաբանորեն ներկայացվում են մարդկային որոշակի հատկանիշներ՝ ինչպես չարությունը, խորամանկությունը, նախանձը, ագահությունը, ժլատությունը, մեծամտությունը, այնպես էլ բարությունը, անձնազոհությունը, վեհանձնությունը, ազնվությունը, հավատարմությունը, իմաստնությունը և այլն: