Սիրելի՛ մասնակիցներ, ողջունում եմ ձեզ այս դասընթացին միանալու համար։
Դասընթացը ձեզ համար պատրաստել է և կանցկացնի Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի ԹԳՀԳ, Ես և շրջակա աշխարհը, ֆիզկուլտուրա առարկայի ուսուցիչ, դպրոցի ԷԿԴԱՄ ՝ Մարինե Մանջիկյանը։
Այս դասընթացը նախատեսված է մասնակիցներին տրամադրելու համապարփակ գիտելիքներ և գործնական հմտություններ ժամանակակից Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) և Արհեստական բանականության (ԱԲ) ամենաարդյունավետ գործիքների կիրառման վերաբերյալ։

Դասընթացի Նպատակը
Մասնակիցներին զինել այն գիտելիքներով և հմտություններով, որոնք թույլ կտան՝
Կիրառե՛լ ՏՀՏ և ԱԲ նորագույն գործիքներ
Օտագործե՛լ ԱԲ-ի հնարավորությունները
Վերջնարդյունքը
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝
-
Համակարգված կիրառել ՏՀՏ և ԱԲ ամենապահանջված գործիքները
-
Մշակել և ստեղծել ՏՀՏ և ԱԲ նորագույն գործիքներով պատրաստած առաջադրանքներ Դառնալ «Թվային քաղաքացի»՝ լիարժեք օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների տրամադրած բոլոր հնարավորությունները
Դասընթացը նախատեսված է ՀՀ բոլոր մարզերի ուսուցիչների համար։
Դասընթացի տևողությունն է 3 շաբաթ, սկիզբը՝ 03․11․2025թ ավարտը՝ ․24․11. 2025թ․։
ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ

- Դասախոս: Մարինե Մանջիկյան