Ալգորիթմը գործողությունների հստակ և տրամաբանական հաջորդականություն է, որի կատարումը թույլ է տալիս հասնել որոշակի նպատակի կամ լուծել խնդիր։ Այն հանդիսանում է համակարգչային մտածողության հիմքը, քանի որ յուրաքանչյուր ծրագիր կամ հրահանգ գրվում է ալգորիթմի տեսքով։ Դասի ընթացքում սովորողները բացահայտում են, որ ալգորիթմները ոչ միայն համակարգչային ծրագրերի մեջ են, այլև առօրյա կյանքում՝ ուտելու, դաս պատրաստելու կամ խաղի ժամանակ։ Սովորողները կսովորեն տարբերակել տեքստային և գրաֆիկական (սխեմայական) ալգորիթմներ, կառուցել սեփական պարզ ալգորիթմներ և բացատրել դրանց քայլերը։
