Դասընթացի իրականացման նպատակն  է՝ դրսևորել հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների նկատմամբ, ցուցաբերել մշակույթի իմացություն և դրա հետ հաղորդակցվելու ձգտում:Ներկայացնել հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի դերը համամարդկային արժեքների համատեքստում:Կարևորել  հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ լինելը և ցուցաբերել պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման գործում։

Դասընթացի իրականացման քայլերը՝

 Ընդհանուր ծանոթություն նախագծային աշխատանքի բովանդակությանն ու

  իրականցման քայլերին։ Սովորողների խմբերի բաշխում՝ ըստ թեմայի  

  ուսումնասիրության նախընտրելի բաժնի։

Ուսումնասիրել համաշխարհային մշակույթի զարգացման փուլերը՝

1.  Անտիկ մշակույթ՝ մշակույթը հին Եգիպտոսում, հին Չինաստանում, հելլենիզմ, հունական արվեստ,բյուզանդական մշակույթ

2.     Դասական մշակույթ՝ միջնադարյան Եվրոպական մշակույթ, հին Հռոմի արվեստ, ռոմանական, գոթական արվեստ։

3.     Եվրոպական մշակույթ` վերածնունդը Իտալիայում,համաշխարհային խոշորագույն հավաքածուներ: Անդրադարձ հանրահայտ արվեստագետներին՝ Միքելանջելո Բուոնարոտտի, Ն. Պուսեն, Պ. Պ. Ռուբենս, Է.Դելակրուա, Դիեգո Վելասկես,Դյուրեր, Ռեմբրանդ, Օգյուստ Ռոդեն, Գոյա  Ֆյոխտվանգեր,Պոլ Գոգեն,Պաբլո Պիկասո,Վան Գոգ, կլասիցիզմի, բարոկկոյի,ռոկոկոյի, ռոմանտիզմի, իմպրեսիոնիզմի,սիմվոլիզմի,մոդեռնիզմի այլ հայտնի ներկայացուցիչներ։

4.     Հնդկական մշակույթի ընդհանուր բնութագիրը ,ճապոնական գրաֆիկա

5.      Հայկական մշակույթ՝ կրթություն, գիտություն ,շինարարություն,     ճարտարապետություն, քանդակագործություն, երաժշտություն, կերպարվեստ  թատրոն,գեղարվեստական գրականություն։