Մայր բնությունը հրաշագործ է և լի անհավանական երևույթներով։ Բնությունը հրաշքներ է գործում և հենց այդ հրաշքներից են բնության երևույթները, որոնք բազմազան են , բազմատեսակ ու բազում։ Դեռ ոչ մի գիտնականի , ոչ ոքի չի հաջողվել ուսումնասիրել բնության բոլոր երևույթները։ Մենք կսովորենք, կճանաչենք և կտեղեկանանք մեզ շատ, թե քիչ ծանոթ բնության երևույթների հետ, որն էլ մեր դասի նպատակն է՝ երեխաներին ծանոթացնել բնության երևույթներին, զարգացնել դիտողականությունը,  ուշադրությունը, ճանաչողականությունը, սերը բնության երևույթների նկատմամբ։
 
Ըստ չափորոշչային պահանջների , ուսումնառության ժամանակ ակնկալվող արդյունքները.
 
  • Պարզ ու մատչելի կընկալեն նյութը, նորագույն տեխնոլոգիաների միջոցներով։ 
  • Կմասնակցեն տեքստի բովանդակության վերլուծությանը։ 
  • Կզարգացնեն ազատ արտահայտվելու կարողությունը։ 
  • Կկատարեն առաջադրանքներ։ 
  • Կնկարագրեն բնության երևույթները, ըստ ներկայացված փաստերի և խաղերի։
  • Ճանաչողականություն ձեռք կբերեն բնության երևույթների նկատմամբ։
  • Կմեկնաբանեն նոր երևույթները։ 
  • Կստեղծեն միջառարկայական կապ (մայրենի, ես և շրջակա աշխարհը, մաթեմատիկա, երաժշտություն, կերպարվեստ, տեխնոլոգիա ) ։