Մայր բնությունը հրաշագործ է և լի անհավանական երևույթներով։ Բնությունը հրաշքներ է գործում և հենց այդ հրաշքներից են բնության երևույթները, որոնք բազմազան են , բազմատեսակ ու բազում։ Դեռ ոչ մի գիտնականի , ոչ ոքի չի հաջողվել ուսումնասիրել բնության բոլոր երևույթները։ Մենք կսովորենք, կճանաչենք և կտեղեկանանք մեզ շատ, թե քիչ ծանոթ բնության երևույթների հետ, որն էլ մեր դասի նպատակն է՝ երեխաներին ծանոթացնել բնության երևույթներին, զարգացնել դիտողականությունը, ուշադրությունը, ճանաչողականությունը, սերը բնության երևույթների նկատմամբ։
Ըստ չափորոշչային պահանջների , ուսումնառության ժամանակ ակնկալվող արդյունքները.
- Պարզ ու մատչելի կընկալեն նյութը, նորագույն տեխնոլոգիաների միջոցներով։
- Կմասնակցեն տեքստի բովանդակության վերլուծությանը։
- Կզարգացնեն ազատ արտահայտվելու կարողությունը։
- Կկատարեն առաջադրանքներ։
- Կնկարագրեն բնության երևույթները, ըստ ներկայացված փաստերի և խաղերի։
- Ճանաչողականություն ձեռք կբերեն բնության երևույթների նկատմամբ։
- Կմեկնաբանեն նոր երևույթները։
- Կստեղծեն միջառարկայական կապ (մայրենի, ես և շրջակա աշխարհը, մաթեմատիկա, երաժշտություն, կերպարվեստ, տեխնոլոգիա ) ։

- Учитель: Աշխեն Մանուկյան