«Սասունցի Դավիթ» էպոսը
Դասընթացի նպատակները՝
-
Ճանաչել «Սասնա ծռեր» էպոսի ազգային, գաղափարական և գեղարվեստական արժեքները,
-
Սովորել ընկալել ժողովրդական էպոսի կառուցվածքը, հերոսների կերպարները և դրանց խորհրդանշական նշանակությունը,
-
Զարգացնել բանավոր խոսքի, վերլուծական մտածողության և ստեղծագործական արտահայտման հմտությունները։ Դասընթացի խնդիրները՝
-
-
Բացահայտել, թե ինչ է էպոսը և ինչ տեղ ունի այն ժողովրդի գրականության մեջ,
-
Ներկայացնել «Սասնա ծռեր»-ի հիմնական մասերը և հերոսներին,
-
Բացատրել հերոսների խորհրդանշական կերպարները (Սանասար, Բաղդասար, Դավիթ, Մհեր),
-
Ներկայացնել էպոսի գաղափարական հիմքը՝ հայրենասիրությունը, արդարության և ուժի պաշտամունքը։
«Էպոսը հայ ցեղի ապրած կյանքի և հոգեկան կարողությունների հոյակապ գանձարանն է ու իր մեծության անհերքելի վկայությունն է աշխարհի առջև»
Հովհաննես Թումանյան
Ազգային էպոսը նկարագրում է տվյալ ազգի կամ էթնոսի ծագումը, զարգացումը և պատմությունը: Այն նաև օգնում է փոխանցել ազգի ինքնորոշման կամ ինքնաճանաչման դրվագները և բազմաթիվ ազգային խորհրդանիշների առաջացման պատմությունը:
Հայկական մշակույթում «Սասնա ծռեր» ազգային էպոսն առանձնահատուկ տեղ է գրավում: Այն ծնունդ է առել Հայկական լեռնաշխարհի ամենագողտրիկ անկյուններից մեկում՝ Սասունում: Սասունը պատմական Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառն է, որը տարածվում է Հայկական Տավրոս լեռների վրա: Սասունը լեռնային երկրամաս է, որի տարածքում են գտնվում հայտնի Ծովասար և Մարաթուկ լեռնագագաթները: Սասունցիներն աչքի են ընկել միայն իրենց տեսակին հատուկ համառությամբ, հայրենիք ու հող պաշտելով և մի փոքր էլ «ծուռ» լինելով:
Հայոց ազգային էպոսը փոխանցվել է բանասացների և վիպասացների միջոցով՝ տարբեր պատումների ձևով: Ինչպես, օրինակ՝ տարոնցի երեսփոխան Կրպոյից Գարեգին Սրվանձտյանը գրի է առել և այնուհետև 1874 թ-ին հրատարակել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով էպոսի պատումներից մեկը: Այնուհետև մոկացի Նախո Քեռի-ից 1889թ-ին Մանուկ Աբեղյանը գրի է առնում մեկ այլ տարբերակ և հրատարակում «Դավիթ և Մհեր» վերնագրով:
1939 թ-ին՝ վիպերգի ստեղծման 1000-ամյակի առթիվ, 60 պատումների հիման վրա կազմվել է միասնական, համահավաք բնագիր (հեղինակներ՝ Մանուկ Աբեղյան, Գևորգ Աբով, Արամ Ղանալանյան), որն ամբողջական և հստակ պատկերացում է տալիս էպոսի մասին:

- Teacher: Աղավնի Մարտիրոսյան
