Հովհաննես Թումանյան

«Անուշ» պոեմը 

Դասընթացի նպատակները՝

Հասկանալ «Անուշ» պոեմի գաղափարական, բարոյահոգեբանական և գեղարվեստական արժեքները՝ բացահայտելով սիրո և պատվախնդրության հակադրությունը, մարդու ներաշխարհի և հասարակական նորմերի բախումը։

Դասընթացի խնդիրները՝ 

  • Ներկայացնել Հովհաննես Թումանյանի ստեղծագործական աշխարհը և «Անուշ» պոեմի ստեղծման պատմությունը։

  • Վերլուծել պոեմի հիմնական կերպարները՝ Անուշ, Սարո, Մոսի։

  • Բացահայտել պոեմի հիմնական գաղափարը՝ սիրո, պատվախնդրության և գյուղական սովորույթների բախումը։

  • Ուսումնասիրել պոեմի լեզվաոճական և գեղարվեստական առանձնահատկությունները։      պոեմը Հ.Թումանյանի ստեղծագործության գլուխգործոցն ու հայ բանաստեղծության զարդապսակն է: Պոեմի նյութը վերցված է հայ հին,դեռ նահապետական կենցաղով ապրող գյուղի կյանքից:Բանաստեղծը պոեմում պատկերում է գյուղացիների ապրելակերպը, կենցաղը, սովորույթները, հավատալիքները,մտածումները,ձգտումներն ու երազանքները, ինչպես նաև հայրենի բնաշխարհն իր լեռներով, անտառներով,կիրճերով և այլն: Թումանյանը պոեմում մի կողմից բացահայտում ու քննադատում է հայ գյուղի խոցերն ու արատները, նահապետական կյանքի հետամնացությունը, խավարամտությունը, մյուս կողմից դրվատում է այդ միջավայրից վեր խոյացող և խեղդուկ կապանքներին հակադրվող հերոսներին, նրանց մարդկային բարձր արժանիքները, երգում է անաղարտ ու հավերժացող սերը, որ գեղեցկացնում ու ազնվացնում է մարդու հոգին: