Հեքիաթները ժողովրդական բանահյուսության ամենահին և տարածված ստեղծագործություններն են։ Մեզ են հասել հնագույն առասպելական ժամանակներից սկզբում՝ բանավոր, հետո՝ գրավոր։
Հայ ժողովրդական հեքիաթների գանձարանը շատ հարուստ է։ Հեքիաթը նպաստում է երեխաների երևակայության զարգացմանը, առաջացնում հետաքրքրություն լավի, բարու, գեղեցիկի նկատմամբ, սերմանում սեր դեպի ընթերցանությունը։ Այն օգնում է բացահայտելու ոչ միայն շրջապատի մարդկանց սխալները, այլ տեսնելու, հասկանալու դրանց ծագման պատճառները։

Հեքիաթի ուսուցման ժամանակ, մեր առջև պետք է դնենք հետևյալ նպատակները
Նպատակները՝
- Զարգացնել աշակերտի ստեղծագործական ունակությունները
- Երեխայի զարգացման գործում հեքիաթի դաստիրակչական նշանակության վեր հանում
- Սովորեցնել աշխատել բնագրի հետ
Հեքիաթները ընտրելիս պետք է հաշվի առնել՝
- Հեքիաթը երեխայի համար պետք է լինի պարզ, մատչելի , հասկանալի լեզվով
- Ոչ շատ երկար լինի, ոչ ձանձրանա և ոչ էլ՝ կարճ
- Հերոսները շատ չլինեն և ունենան այնպիսի անուններ , որ հեշտ մտապահեն
- ՈՒնենան հստակ ասելիք և դաստիրակչական աշխատանք
- Դասախոս: Հասմիկ Միքայելյան