Նախաբան
Ժամանակակից կրթական գործընթացը ձգտում է լինել ոչ միայն արդյունավետ, այլև գրավիչ ու մոտիվացնող սովորողի համար։ Այդ նպատակով կարևոր է կիրառել ուսուցման այն մեթոդները, որոնք խթանում են սովորողի ակտիվ մասնակցությունն ու հետաքրքրությունը։ Խաղային մեթոդները ոչ միայն միջոց են դասը հետաքրքիր դարձնելու համար, այլ նաև ուժեղ գործիք՝ գիտելիքի ամրապնդման, համագործակցության զարգացման և ստեղծագործական մտածողության խթանման համար։
Այս դասընթացը ուղղված է ուսուցիչներին աջակցելու խաղային մեթոդների ընտրության, նախագծման և կիրառման հարցում՝ դասավանդման տարբեր փուլերում և տարբեր առարկաներում։ Այն նպատակ ունի վերափոխել սովորական դասընթացը դեպի ավելի ներգրավող, մոտիվացնող և արդյունավետ ուսուցում։
Դասընթացի նպատակը
Արդյունավետ կերպով ներկայացնել ուսուցիչներին խաղային մեթոդների կիրառման հնարավորությունները և առավելությունները դասավանդման գործընթացում՝ նպատակ ունենալով բարձրացնել սովորողների մոտիվացիան, մասնակցությունը և ուսուցման որակը:
Դասընթացի խնդիրները
-
Ներկայացնել խաղային մեթոդների տեսական հիմքերը և դիդակտիկ արժեքը:
-
Ցուցադրել խաղերի տեսակները (կրթական, մրցակցային, համագործակցային և այլն) և դրանց դերը տարբեր առարկաների դասավանդման մեջ:
-
Քննել խաղերի կիրառման ազդեցությունը սովորողների ներգրավվածության, ուշադրության և քննադատական մտածողության զարգացման վրա:
-
Առաջարկել կոնկրետ խաղային տեխնիկաներ և գործիքներ՝ կիրառելի տարբեր տարիքի և կարողությունների սովորողների համար:
-
Զարգացնել ուսուցիչների կարողությունը՝ ստեղծելու և արդյունավետ կերպով կիրառելու խաղային տարրեր դասապրոցեսում:
-
Ստեղծել պայմաններ փորձի փոխանակման և համագործակցային քննարկման համար՝ հիմնված մասնակիցների փորձի վրա:
-
Վերլուծել խաղային մեթոդների կիրառման հնարավոր դժվարություններն ու առաջարկել լուծումներ:
-
Թիրախային խումբ
Հանրակրթական դպրոցների տարբեր առարկաների ուսուցիչներ։
Դասընթացի տևողությունը- 4 շաբաթ Ձևաչափը՝ առցան
- Դասընթացի ընթացքում կունենանք մի քանի տեսահանդիպումներ։
