Դասընթացի նպատակն է զինել ուսուցիչներին այն գիտելիքներով և գործնական հմտություններով, որոնք անհրաժեշտ են ժամանակակից, աշակերտակենտրոն և տեխնոլոգիապես հագեցած դասավանդում կազմակերպելու համար։ Մասնակիցները կսովորեն, թե ինչպես արդյունավետորեն ինտեգրել թվային գործիքները, զարգացնել աշակերտների 4Կ հմտությունները (քննադատական մտածողություն, հաղորդակցություն, համագործակցություն, ստեղծագործականություն) և մշակել հեռավար գնահատման արդիական ռազմավարություններ։