Շախմատը ենթադրում է բազմաթիվ ռազմավարական և մարտավարական գործողություններ։ Այդ գործողություններն անկախ են իրենց մտահղացումներով, կարող են ստեղծվել յուրաքանչյուր նոր դիրքից կամ քայլից հետո, սակայն փոխկապակցված են   միմյանց հետ և ուղղված են ընդհանուր ռազմավարական պլանի իրագործմանը։ Այդպիսի գործողություններ են մարտավարումը, խաղաքարերի վերադասավորումը, փոխանակումները, մրցակցի ճամբարում թուլություններ  ստեղծելը և այլն։

Շախմատում գոյություն ունեն բազմաթիվ  մարտավարական հնարքներ։ Դրանցից են `  կրկնակի հարվածը, կապը, բաց հարձակումը, գծայի հարձակումը, հրապուրումը, շեղումը, պաշտպանություան վերացումը, ծուղակը, դաշտի ազատումը և այլն։Սրանք պատկանում են հնարքների երկու տեսակներին` կտրուկ և օժանդակ։Կտրուկ են այն հնարքները, որոնք ունեն 

Կտրուկ են այն մարտավարական հնարքները, որորնք  ունեն  ինքնուրույն նշանակություն , իսկ օժանդակ մարտավարական հնարքները կատարում են օգնող , աջակցող նշանակություն և չեն կարող հանդես գալ ինքնուրույն։Դրանցից են `շեղումը և հրապուրումը, կան նաև բազմաթիվ մարտավարական մտահղացումները, որոնց հիման վրա  կառուցվում են գրոհը ծանրաբեռնված խաղաքարի, անպաշտպան խաղաքարի վրա, անցունակ զինվորի ստեղծումը, արքայի   դիրքերի թուլությունն օգտագործելը, կապով կաշկանդելը, մատային տիպային դիրքերի կառուցումը և այլն։