Արդի կրթական համակարգում ընդհանրապես, տարրական դասարաններում բացառիկ տեղ է հատկացվում սովորողների երևակայական և ստեղծագործական կարողությունների ձևավորմանը: Ժամանակակից կրթականհամակարգի նպատակներից մեկնէ երեխային տալ այնպիսի կրթություն, որը նրան հնարավորություն կտա ոչ միայն գիտելիքներ ձեռք բերել, այլև զարգացնել կարողություններն ու հմտությունները` դրանք կիրառելով գործնականում: