Ոչ ոք չի կարող հերքել, որ կրթության հիմքը դրվում է տարրական դասարաններում։                  

Երբ գալիս է պահը, որ երեխան իր փոքրիկ ձեռքերով վերցնում է այբբենարանը, որպեսզի մոլորվելով տառերի անտառում, ճանաչի մայրենի լեզվի հնչյունները,, որոնց միջոցով կճանաչի նաև հնչեղ և հարուստ հայոց լեզուն, շրջակա աշխարհը, գիտության և մշակույթի արժեքները, այդ ժամանակ օգնության է գալիս առաջին ուսուցիչը, ով երեխային ամիսների ընթացքում դարձնում է գրաճանաչ շնորհիվ հարուստ, բազմաբովանդակ, ինչպես նաև մատչելի դասագրքի։ Տարրական դասարանի սովորողը դառնում է գրքի և նրա հեղինակի ընկերը, նմանվում նրան, խոսում նրա հետ։

Վաչագան Ադիբեկի Սարգսյանը այբբենարանի և մայրենիի դասագրքերի միջոցով շփվում է սովորողի հետ, նրա համար բացում գիտելիքների մի նոր աշխարհ և  չորս տարի շարունակ երեխայի հետ զրուցում, ծանոթացնում նրան բնության հրաշքների, Հայաստանի հրաշալիքների և զարմանահրաշ մոլորակի գաղտնիքների հետ։

   Յուրաքանչյուր մանկավարժ պետք է ճանաչի և գնահատի նորօրյա մեծ մանկավարժի աշխատանքը։ <<Գիրքը լավն է, եթե հեղինակը նրանում արտահայտում է միայն այն, ինչ պետք է, և անյպես, ինչպես պետք է>>։ԱՐԻՍՏՈՏԵԼ