Հեքիաթ, բանահյուսական ժանր, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Հեքիաթը բանահյուսության ժանրերից է, որտեղ հերոսները և դեպքերը պատկերված են չափազանցված կամ այլաբանորեն, հաճախ էլ՝ հրաշապատում ձևերով[1]։ Համաշխարհային բանագիտության մեջ տարբեր տեսություններ ու կարծիքներ կան հեքիաթի ծագման ու ձևավորման վերաբերյալ։ Հեքիաթը կարճ պատմություն է՝ ավելի հաճախ բանահյուսական կերպարներով, ինչպիսիք են թզուկները, էլֆերըփերիները, հսկաները, գնոմները, գոբլիններըջրահարսերըտրոլներըմիաեղջյուրները կամ վհուկները, հեքիաթներում հաճախ հանդիպում է կախարդանք կամ մոգություն։ Հեքիաթները հաճախ շփոթվում են այլ բանահյուսական նմանատիպ ժանրերի հետ, օր՝ լեգենդները, առասպելները (վերջիններիս ներառած պատմություններում սովորաբար առկա է ճշմարտության նշույլ։ Հեքիաթների մեջ ժողովուրդն արտահայտում է իր նվիրական երազանքներն ու ձգտումները։ Այն ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են իրականացած տեսնել հեքիաթներում։

Հեքիաթներին բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը։ Հաճախ էլ իրար են խառնված իրականն ու երեվակայականն։

Հեքիաթները հիմնականում արձակ են ստեղծվել։ Պատահում են նաև չափածո հեքիաթներ։