–Սովորողներին ամբողջական և համակարգված գիտելիքների հաղորդել Հայոց ցեղասպանության ՝ որպես Հայաստանի ազգային խնդիրներից մեկի/ պատճառներ, իրականացում, հետևանքների հաղթահարում, պատմական դասեր / մասին, –Նպաստել գիտելիքների ձեռքբերմանը , վերլուծելու, մեկնաբանելու հայ ժողովրդի և մասնավորապես արևմտահայության թույլ տված հիմնական սխալները, որոնց հետևանքով իրականացավ Հայոց Մեծ եղեռնը։ –Աճող սերնդին ոչ միայն հաղորդել Հայոց ցեղասպանության մասին ամբողջական գիտելիքներ, այլև ձևավորել ազգային ու համամարդկային հիմնախնդիրների լուծման համար պայքարելու վճռականություն։ –Պարզաբանել սովորողներին , որ Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը ողջ հայության համար ազգային անվտանգության հիմնախնդիր է –Պատմության դասերի հիման վրա աճող սերնդին դաստիարակել մարդու և ժողովուրդների բնական ու պատմական իրավունքները հարգելու , ցեղասպանության երևույթն անվերապահորեն դատապարտելու , հայրենասիրության և մարդասիրության ոգով։ –Նպաստել սովորողների կողմից գիտելիքների ձեռքբերմանը եղեռնազարկ, հայրենազրկված ժողովրդին հասցված վնասների փոխհատուցման , Արևմտյան Հայաստանում պահպանված հայ մշակույթային ժառանգության ոչնչացման ,վերաբերյալ վերաբերմունք արտահայտելու, գնահատելու կարողությունների զարգացմանը ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ –Նպաստել ազգային հիմնախնդիրների հիմնավոր յուրացմանը, –Խորացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ սովորողների պատկերացումներն ու գիտելիքներն, –Օգնել գոյության ունեցող բացասական կարծրատիպերի հաղթահարմանը –Հայաստանում և Սփյուռքում ձևավորել Մեծ եղեռնի վերաբերյալ ընդհանրական պատկերացում և պայքարի միասնական մոտեցում, – Դաստիարակել ավելի բանիմաց , լայնախոհ, պետության հանդեպ պատասխանատու քաղաքացիներ –Ձևավորել պատմական արդարության վերականգման , հայ ժողովրդի ՝ իր պատմական հայրենիքում անվտանգ ապրելու և զարգանալու իրավունքի համար պայքարելու գիտակցություն։ –Ձևավորել պատմական դեպքերը, երևույթները համեմատելու, համադրելու , վերլուծելու, գնահատելու, ընդհանրացնելու կարողություններ –Զարգացնել սովորողների ճանաչողական, տրամաբանական, ստեղծագործական մտածողությունը՝ վերհանելու ցեղասպանությունների նմանություններն ու տարբերությունները ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ – Նոր գիտելիքների ստանալու և թուրքական պետության ժխտողականության ու կեղծարարության քաղաքականոոթյանը հակադարձելու կարողությունների ապահովումը,
- Учитель: Գայանե Խանամիրյան