https://www.youtube.com/watch?v=Utk1czYS1EA
Դիմավոր բայից և որևէ այլ բայից կազմված ստորոգյալը բաղադրյալ ստորոգյալ է: Բաղադրյալ ստորոգյալի` դիմավոր բայով արտահայտված բաղադրիչը կոչվում է հանգույց, իսկ այլ խոսքի մասով արտահայտված մասը` ստորոգելի:
Ստորոգելին բաղադրյալ ստորոգյալի այն բաղադրիչն է, որ ցույց է տալիս հատկանիշ, վերագրվում, ստորոգվում է ենթակային: Այն արտահայտվում է` գոյականով, ածականով, թվականով, դերանունով, մակբայով, անորոշ, ենթակայական, հարակատար դերբայներով, կապով և որևէ այլ բառով, բառակապակցությամբ:
Հանգույցը բաղադրյալ ստորոգյալի այն բաղադրիչն է, որ արտահայտված է դիմավոր բայով: Այն արտահայտվում է`եմ էական բայով, հանգուցային այլ բառով:
Օրինակ` Բզեզի համար աշխարհը հոտավետ բուրաստան է:
Հանգույցի դեր կարով են կատարել լինել, դառնալ, համարվել, կոչվել, թվալ և մի քանի այլ բայեր, որոնք կարող են կիրառվել նաև իբրև պարզ ստորոգյալ:
Օրինակ` Արամյանը դարձավ իր ուսանողներին և տվեց վերջին հարցը (պարզ ստորոգյալ):
Արամը դասախոս դարձավ (բաղադրյալ ստորոգյալ):
Այդպիսի բան չի լինում (պարզ ստորոգյալ):
Մածունը երբեք սև չի լինում (բաղադրյալ ստորոգյալ):
Էական բայով արտահայտված հանգույցը չպետք է շփոթել օժանդակ բայի հետ: Այն լինում է բաղադրյալ բայի կազմում ձևաբայի հետ միասին, հետևաբար կարող է լինել նաև բաղադրյալ ստորոգյալի հանգույցի կազմում:
Էական բայով արտահայտված հանգույցի ստորոգելին (Դրանք քո ծաղիկներն են) երբեմն շատ նման է լինում եմ բայով արտահայտված պարզ ստորոգյալի ենթակային(Այս նկարում իմ ծնողներն են): Տարբերելու համար նախադասության մեջ պետք է փնտրել մեկ այլ ենթակա:Եթե այդպիսին կա, ուրեմն կասկածելի բառը ստորոգելի է, իսկ եթե չկա, ուրեմն ենթակա է:
Բաղադրյալ ստորոգյալներ՝ բայական և անվանաբայական։ «Անվանաբայական» կոչված բաղադրյալ ստորոգյալի էությունն արտահայտող լավագույն տերմինն անվանաբայական բաղադրյալ ստորոգյալ եզրույթն է։
Բաղադրյալ բայական ստորոգյալներ պետք է համարել՝
1) Բուն դերբայ + եմ կառույցը (այդ թվում` «հարակատար + եմ» կազմությունը),
2) Բաղադրյալ երկրորդական ժամանակները,
3) «Դիմավոր բայ + անորոշ դերբայ» լեզվական կաղապարը՝ այս պարագայում կարևորելով և առաջնային համարելով անորոշ դերբայի արտահայտած գործողության և ոչ` առարկայական իմաստը։
Անվանաբայական բաղադրյալ ստորոգյալի կազմում պետք է առանձնացնել երկու կողմ՝ ստորոգելի, հանգույց (եմ օժանդակ բայը և որոշ վերացական բայեր)։
Հատկանիշ կամ վիճակ ցույց տվող ստորոգելին կարող է արտահայտվել գոյականով (թե՛ ուղիղ, թե՛ թեք հոլովաձևերով և թե՛ կապային կապակցությամբ), ածականով, թվականով, դերանունով, մակբայով, դերբայով, կապով և այլն։
- Դասախոս: Հասմիկ Հարությունյան